Որքան գումար է ծախսել Առողջապահության նախարարությունը 2021-ի 11 ամիսների ընթացքում COVID-19-ի դեմ պայքարում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացված ծախսերի մասով տրամադրվել է տեղեկատվություն` 2021 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածի համար: Այս մասին հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Նախարարությունը հայտնում է, որ աղյուսակում ներառված են բացառապես առողջապահության նախարարության կողմից կատարված ծախսերը, քանի որ ծախսեր եղել են նաև այլ գերատեսչությունների կողմից։

Համավարակով պայմանավորված՝ ծախսերը կրում են շարունակական բնույթ, որոնց մասին տեղեկատվությունը պարբերաբար կթարմացվի։

Վերապրոֆիլավորված բժշկական կենտրոնների պահպանման ծախսեր 10.883.977.658
Բազմապրոֆիլ բժշկական կենտրոններին կատարված վճարումներ (պայմանագրային գներով) 2.602.441.347
Պարգևատրում Covid-19-ի շրջանակներում 82.948.723
Բուժաշխատողներին տրվող լրավճար` պատվաստման գործընթացի շրջանակներում 1.229.286.016
Սննդի կազմակերպում` պացիենտների և բուժանձնակազմի համար 763.752.705
Պաշտպանիչ միջոցներով հագեցվածություն 65.767.369
Դեղորայքի և ԲՆԱ հագեցվածություն 4.550.893.776
Բժշկական սարքավորումներով հագեցվածություն 743.483.081
Բժշկական կենտրոնների վերանորոգում 208.250.651
Այլ պետական մարմինների կարիքների համար կատարված վճարումներ 261.992.384
Պատվաստանյութի տեղափոխում ՀՀ 185.638.114
Հանրագումար 21.578.431.824




Լրահոս