
Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը խորհրդակցություններ է անցկացնում և ուղիղ կապի մեջ է ներկայիս նախագահ Տոկաևի հետ։
Նուրսուլթան Նազարբաևը քաղաքացիներին կոչ է անում միավորվել գործող նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի շուրջը` ներկա մարտահրավերները հաղթահարելու ու երկրի ամբողջականությունը պահպանելու համար։
Նշվում է նաև, որ Նազարբաևը հեռախոսազրույցներ է ունեցել բարեկամ երկրների ղեկավարների հետ։