Ծաղիկ Վարդանյանին ազատել են աշխատանքից. նա նոր պաշտոն կստանա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս ArmLur.amգրել էր, որ ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական առողջապահական գործակալության պետ Ծաղիկ Վարդանյանն առաջիկայում պաշտոնանկ կարվի: ArmLur.am-ին հասած տեղեկություններով՝ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի կադր համարվող Վարդանյանը վեճ է ունեցել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ, ու վերջինս որոշել է Վարդանյանին ազատել աշխատանքից:

Այսօր արդեն հայտնի դարձավ, որ Ծաղիկ Վարդանյանին ազատել են աշխատանքից:

Հիշեցնենք նաև, որ ArmLur.am-ը գրել էր, որ մեր տեղեկություններով՝ Արսեն Թորոսյանի հովանավորությամբ՝ Վարդանյանն առաջիկայում Երևանի քաղաքապետարանում աշխատանքի կանցնի՝ զբաղեցնելով քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետի պաշտոնը:

 




Լրահոս