ArmLur.am-ի հետ զրույցում էդգար Պետրոսյանը հայտնեց, որ իր եղբայրը գտնվում է շատ վատ վիճակում. «Դեկտեմեբրի 27-ից եղբայրս՝ Կարենը, հացադուլի մեջ է եւ չի կարող շաքարով հիվանդ մարդը դիմանա 11 տարվա ազատազրկման: Եղբայրս ասում է՝ ինձ ազատ մի արձակեք, ես սուրբ չեմ, դրա համար դատապարտեք որպես թմրանյութ օգտագործող, ոչ թե հյուրասիրող: Կ՛ամ կգնամ մորգ, կա՛մ իմ հոդվածը փոխեք. կրկնում եմ, չեմ ժխտում, փորձել եմ թմրանյութ, բայց չեմ հյուրասիրել:
Նշենք, որ Կարեն Նորիկի Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, իր բնակության վայրում՝ Երևան քաղաքի Կ.Ուլնեցու փողոցի 3-րդ փակուղի 2-րդ շենքի շքամուտքի 2-րդ հարկում 100.000 ՀՀ դրամի դիմաց իր վաղեմի ծանոթ Իշխան Էդիկի Մելքոնյանին ապօրինի իրացրել է ներհրված դաջվածքով թվով 4 հատ սպիտակ դեղահաբեր: Նշված դեղահաբերի համար Ի.Մելքոնյանը նույն օրը ժամը 14:35-ին իր անվամբ համացանցի հավելվածի ID 428004127 հաշվեհամարից Կ.Պետրոսյանի կողմից իրեն տրված և Կ.Պետրոսյանի եղբոր՝ Էդգար Պետրոսյանի անվամբ նույն հավելվածում բացված ID 575528105 հաշվեհամարին փոխանցել է 45,000 ՀՀ դրամ գումար, միաժամանակ Կ.Պետրոսյանի հետ պայմանավորվածություն ձեռք բերելով գումարի մյուս մասը՝ 55.000 ՀՀ դրամը, նույն օրը երեկոյան վճարելու պայմանով: Դրանից հետո Ի.Մելքոնյանը կուլ տալու միջոցով օգտագործել է Կ.Պետրոսյանից գնված դեղահաբերից կես դեղահաբը, իսկ մնացած ներհրված դաջվածքով սպիտակ, թվով 3.5 հատ և ընդհանուր 0,02613 գրամ քաշով «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցը, հայտնաբերվել է Ի.Մելքոնյանին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով 23.01.2020թ. ժամը 15:45-ին բերման ենթարկվելուց հետո, վերջինիս մոտից անձնական խուզարկության ժամանակ: Այս արարքի համար նրան ազատազրկման են դատապարտել 1 տարի ժամկետով:
Ք.Մ.