ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը. նախընտրական խոստումն ու իրականությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հերթական անգամ ականատես ենք լինում մի իրավիճակի, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն ու իրականությունը լրիվ տարբեր են: Խոսենք փաստերով.

Չնայած վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2018 թվականի նախընտրական այս խոստմանը, թե մինչև 2024թ. Հայաստանում խմելու ջրի թանկացում տեղի չի ունենալու, այն կթանկանա ավելի քան 20 դրամով։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատեց 2022-ի սակագների վերանայման՝ «Վեոլիա ջուր» ընկերության հայտը։ Սպառողները ջրի մեկ խորանարդ մետրի համար հունվարի 1-ից 200 դրամ կվճարեն։ Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը խաբել է հասարակությանը։

Ավելին, Հայաստանում գազը, հնարավոր է, այս տարվա ապրիլից թանկանա։  Հունվարի 12-ին, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել, որ մտադիր է դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտով: Գազամատակարարն առաջարկում է գազի գինը հաշվարկել ըստ կալորիականության։ Առաջարկվող սակագներն ու բնակիչներին հասնող ներկա գազի կալորիականության ցուցանիշները փաստում են, որ գինը կբարձրանա բոլոր խավերի համար՝ անապահովների, ջերմոցների ու բիզնեսի։

Անդրադառնանք այլ մանիպուլյացիաներին եւս. 2019 թ․ տարեվերջին Փաշինյանը հպարտորեն հայտարարում էր, որ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով արդեն իսկ առաջ ենք անցել Վրաստանից, իսկ 2020-ին կանցնենք նաև Ադրբեջանին։ 2021 թ․-ին, երբ ամփոփվեցին 2020-ի արդյունքները, պարզ դարձավ, որ ոչ միայն առաջ չանցանք Ադրբեջանից, այլ նաև զիջում ենք Վրաստանին։

Հերթական անգամ բախվում ենք խոստումների չիրականացման:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ն.Հ.




Լրահոս