Կրեմլում պատասխանել են Պուտինին և Զելենսկուն Թուրքիա հրավիրելու մասին հարցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կրեմլում աջակցում են Ուկրաինայի իրադրության կարգավորմանն ուղղված ցանկացած երկրի ջանքերին, հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Ավելի վաղ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընն ասել էր, որ Թուրքիայի նախագահը Վլադիմիր Պուտինին և Վլադիմիր Զելենսկուն հրավիրել է Թուրքիա բանակցությունների համար:

Պեսկովը հիշեցրել է, որ Մոսկվայի և Կիևի միջև հիմնական տարաձայնությունները կապված են ուկրաինական կողմի կողմից մինսկյան համաձայնագրերի կատարման գործընթացի հետ:

«Եթե մեր թուրք գործընկերները կարող են ազդել ուկրաինացիների վրա և դրդել նրանց կատարել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները․․․ դա կարելի է միայն ողջունել»,- հավելել է նա։

Ուկրաինայի արևելքում հակամարտությունը տևում է ավելի քան 7.5 տարի, այդ ընթացքում ՄԱԿ-ի տվյալներով զոհվել է ավելի քան 13 հազար մարդ: Ապաէսկալացիան քննարկում են շփման խմբի հանդիպման ժամանակ, հիմք են ընդունվում Մինսկի համաձայնագրերը, որոնք ենթադրում են կրակի դադարեցում և ծանր սպառազինությունների հետքաշում շփման գծից:




Լրահոս