ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է արել Հակոբ Սիմիդյանը մեկ ամսում. նախարարն իր տեղում չէ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողով երեկ բարձր տրամադրությամբ եկած Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը դարձավ օրվա ամենաքննադատվածը: Նա այդ պաշտոնին նշանակվեց 2021 թվականի դեկտեմբերի 10-ին, թերեւս երկար փնտրտուքներից հետո: Գաղտնիք չէ, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո պատգամավոր չդարձած ՔՊ-ականներին Նիկոլ Փաշինյանի «դաբրո»-ով տարբեր պաշտոններ բաժանեցին: Սիմիդյանին էլ բաժին հասավ նախարարական այս պորտֆելը, չնայած երեկ էլ պարզ դարձավ, որ նա իր տեղում չէ:

Իսկ ինչ է արել այս մեկ ամսվա ընթացքում Շրջակա միջավայրի նախարարը: Ուսումնասիրելով նախարարության կայքը տեսնում ենք, որ Սիմիդյանի իրականացված աշխատանքները կապված են եղել միայն Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների և փոխգործակցության ծրագրի իրականացման ընթացքի հետ: Ապա Հակոբ Սիմիդյանն Անտառային կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել  նորանշանակ նախագահ Վլադիմիր Կիրակոսյանին։

Իհարկե, այլ աշխատանքներ Հակոբ Սիմիդյանը թերեւս կատարել է, սակայն դատելով նրա երեկվա պահվածքից, նորանշանակ նախարարը դեռ այնքան էլ չի պատկերացնում թե որտեղ է եւ ինչ պետք է անի, որն էլ հանգեցրել է նման պահվածքի:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս