4 ԹԵԿՆԱԾՈՒ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 14-ի` ժամը 15-ի դրությամբ, Իջեւանի քաղաքապետի թեկնածու գրանցվելու համար Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով փաստաթղթեր են ներկայացրել 4 հոգի` ԲՀԿ-ական, Իջեւանի ավագանու անդամ Վարդան Ղալումյանը, Իջեւանի քաղաքապետ, ՀՀԿ անդամ Վարուժան Ներսիսյանը, «Դավսեր» ՍՊԸ փոխտնօրեն եւ «Ար-Նար» բարեգործական հիմնադրամի նախագահ, ՀՀԿ անդամ Արծրունի Ղալումյանը եւ անկուսակցական, ներկայումս չաշխատող Աշոտ Բեգինյանը: Վարդան եւ Արծրունի Ղալումյանները հեռավոր բարեկամներ են: Կուսակցական 3 թեկնածուներն էլ հանդես են եկել ինքնաառաջադրմամբ: Ամենազարմանալին Աշոտ Բեգինյանի կողմից թեկնածու առաջադրվելու համար փաստաթղթեր ներկայացնելն է: Իջեւան քաղաքում շատերին հարցուփորձ արեցինք, սակայն նրան ոչ ոք չէր ճանաչում: Թիվ 41 ԸԸՀ-ից տեղեկացանք, որ նա նախկինում Իջեւանին հարակից Գանձաքար գյուղի բնակիչ է եղել, իսկ Իջեւան քաղաքում գրանցվել է այս տարվա մարտի 5-ին: Թեկնածուների գրանցման համար ԸԸՀ փաստաթղթեր ներկայացնելու վերջին ժամկետը հոկտեմբերի 14-ի ժամը 18-ն է: Իջեւանի քաղաքապետի ընտրությունները կկայանան նոյեմբերի 13-ին: ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻջեւան




Լրահոս