Ռուս-ուկրաինական բանակցությունների 4֊րդ փուլը՝ այսօր․ ինչ սպասել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները նախատեսված են այսօր՝ մարտի 14-ին, փոխանցում է РИА Новости-ն։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի խորհրդականն ասել է, որ ռուս-ուկրաինական բանակցությունները «հենց հիմա» են ընթանում։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Reuters-ին։

Հիշեցնենք, որ Ուկրաինան և Ռուսաստանը շաբաթ օրը՝ մարտի 12-ին, անցկացրել են պատերազմի ավարտի շուրջ բանակցությունների չորրորդ փուլը: Այս մասին հայտնել էր նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։

Պատվիրակությունները պայմանավորվածություն են ձեռք բերել հատուկ աշխատանքային ենթախմբերի ստեղծման վերաբերյալ։




Լրահոս