
Ռուսաստանում ամերիկյան սոցիալական ցանցեր մուտքի արգելքից հետո ռեկորդային թվով մարդիկ են գրանցվել (+66 տոկոս աճ մարտին) կամ վերադարձել «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանց, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Բացի այդ, նախորդ շաբաթվա համեմատ գրանցվել են «սառեցված» հաշիվների վերականգնման դեպքեր, իսկ սոցցանցի ակտիվությունն աճել է ավելի քան 40 տոկոսով։
Մարտի 4-ին Ռոսկոմնադզորը արգելափակել է մուտքը Facebook սոցիալական ցանց։
Իսկ մարտի 14-ին գլխավոր դատախազության պահանջով Instagram-ը ևս պաշտոնապես ներառվել է արգելված կայքերի ցանկում։