«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահի գործով քննչական կոմիտեն որոշում է կայացրել. կքննի հայտնի դատավորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահի Գառնիկ Իսագուլյանին գործով քնչական կոմիտեն որոշում է կայացրել: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ նախաքննական մարմինը նախաքննության ավարտ է հայտարարել եւ գործը ուղարկել է դատարան : Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, գիտակցելով զանգվածային լրատվական միջոցներով իր տրամադրած տեղեկատվության կեղծ լինելը, կատարել է սուտ մատնություն, որը զուգորդվել է Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնամխելիության և արտաքին անվտանգության օտարերկրյա պետությանը թշնամական գործունեություն իրականացնելու համար օգնություն ցույց տալու մեջ մեղադրելով:

Գառնիկ Իսագուլյանը կալանավորված է, իսկ նա քրեական գործը քննելու է դատավոր Վաչե Մարգարյանը:

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանի անունը հանրության համար հայտնի դարձավ, երբ առաջին անգամ՝ դեռևս 2018թ հուլիսի 27-ին կալանավորվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Մեծ աղմուկ բարձրացվեց հատկապես այն ժամանակ, երբ նույն թվականի սեպտեմբեր ամսին մամուլում հրապարակվեց ԱԱԾ նախկին տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսված հեռախոսազրույցը, որի ընթացքում նշվում էր մի դատավորի մասին, որը, ըստ ամենայնի, պետք է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշում կայացներ՝ անկախ հիմքերից։

Ավելին՝ դատավորին ասել են՝ ուզես, թե չուզես՝ պետք է տաս կալանավորում։

Գաղտնալսված հեռախոսազրույցի հրապարակման հաջորդ օրը դատավոր Վաչե Մարգարյանը հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ անձամբ չի ճանաչում, նրան չի զանգահարել և նրա հետ երբևիցե որևէ հեռախոսային զրույց չի ունեցել։ Գաղտնալսման առնչությամբ ԱԺ-ում ձևավորվել էր քննիչ հանձնաժողով, որի շրջանակներում դատավորը հայտարարել էր, որ իր նկատմամբ ճնշումներ չեն եղել։

Քնար Մանուկյան




Լրահոս