ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ. ինչ են որոշել ԱՄՆ֊ն ու Եվրամիությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրամիությունը պատրաստվում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների: Այդ մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Նա նշել է, որ Եվրամիության հետագա պատժամիջոցներն Ռուսաստանին ու աջակցությունն Ուկրաինային, ճանապարհին են:

Իր հերթին ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ՝ ուղղված տեխնոլոգիական ոլորտի օպերատորներին, որպեսզի թույլ չտա Մոսկվային խուսափել պատժամիջոցներից եւ ընդլայնի Վաշինգտոնի պատժամիջոցների լիազորությունները:

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ պատժամիջոցներ է սահմանել 21 կազմակերպությունների եւ 13 անձանց նկատմամբ, այդ թվում՝ «Միկրոն» բաժնետիրական ընկերության դեմ, որը միկրոէլեկտրոնիկայի ռուսական խոշորագույն արտադրողն ու արտահանողն է, եւ Ռուսաստանի խոշորագույն միկրոսխեմաներ արտադրողը:

Ֆինանսների նախարարությունը նաեւ ընդլայնել է պատժամիջոցների լիազորությունները՝ ներառելով ռուսական տնտեսության օդատիեզերական, ծովային եւ էլեկտրոնային ոլորտները։ Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնությունն Ուկրաինայի հանդեպ ռազմական գործողություններ է սկսել փետրվարի 24-ին եւ պատերազմը մինչեւ օրս շարունակվում է:

Մանրամասները՝ տեսանյութում

Ն.Հ.




Լրահոս