Առաջին անգամ չէ, որ հայկական շոուբիզնեսի ներկայացուցիչները զբաղվում են ոչ միայն երգարվեստով, մշակույթով, այլեւ ակտիվ են քաղաքական կյանքում: Հատկապես վերջին տարիներին շոուբիզնեսի ներկայացուցիչներից շատերը սկսեցին ակտիվ կիսվել իրենց քաղաքական հայացքներով, ինչն էլ հանրության կողմից արժանացավ սուր քննադատությունների:
Օրինակ, վերջերս հասարակությունը սուր քննադատության ենթարկեց երգչուհի Սիլվա Հակոբյանին, ով հրավիրված էր 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների մասնակցությամբ խնջույքին:
Երգիչ Ռազմիկ Ամյանը, ով հարցազրույցներ չի տալիս անգամ իր ստեղծագործական գործունեության վերաբերյալ, օրերս անակնկալ հայտնվեց ընդդիմության կոփղմից կազմակերպած հանրահավաքին ՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողքին:
Նման իրավիճակում է օրերս հայտնվել երգչուհի Սոնա Շահգելդյանը, ով իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակում էր արել՝ նշելով, որ կապ չունի ո՛չ ներկա եւ ո՛չ էլ նախկին իշխանությունների հետ:
Նկատենք, որ այս տեմպերով եթե շարունակվի, ապա շուտով հայկական շուոբիզնեսն էլ կբաժանվի ընդդիմադիրների և իշխանականների միջեւ, կամ ինչպես սիրում են ընդգծել սեւերի եւ սպիտակների:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան