Նոր նշանակում՝ Քննչական կոմիտեում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով արդարադատության երրորդ դասի խորհրդական
Դավիթ Սեյրանի Զաքարյանը 2022 թվականի ապրիլի 20-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության
քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնի պետ:

Կենսագրություն

Դավիթ Սեյրանի Զաքարյանը ծնվել է 1989 թվականին:

2010թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, 2017թ.՝ նույն
ֆակուլտետի մագիստրատուրան:

Աշխատանքային գործունեություն

2013-2014թթ. – ՀՀ ՊՆ N զորամասի քննիչ
2014-2015թթ. – ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային
քննչական բաժնի ավագ քննիչ, ՀԿԳ քննիչ
IX.2015թ.- XII.2015թ. – ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային
քննչական բաժնի ՀԿԳ քննիչ
2015-2017թթ. – ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երկրորդ կայազորային
քննչական բաժնի ՀԿԳ քննիչ
2017-2021թթ.- ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության տասներորդ կայազորային
քննչական բաժնի ՀԿԳ քննիչ, պետի տեղակալ

2021-2022թթ.- ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնի պետի տեղակալ

Պարգևներ

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր
պարգևներով և պարգևատրվել պետական պարգևով:

Այլ տվյալներ

2010-2012թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

Ամուսնացած չէ:




Լրահոս