
Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարն անդրադարձել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սուբրամանյամ Ջայշանկարը «Թվիթեր»-ում հայերեն գրառում է արել՝ նշելով, որ Հայաստանի գործընկերոջ հետ քննարկել է մի շարք ոլորտներում համագործակցության հնարավորությունները:
«Շատ հաճելի է ողջունել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին Հնդկաստանում: Անցյալ հոկտեմբերին այնտեղ իմ այցելությունից հետո շատ առաջընթաց կա: Քննարկել ենք առևտրի, կապի, մշակույթի և կրթության ոլորտներում համագործակցությունը»,- նշել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարը: