
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀԲ ծառայողները մայիսի 10-ին Արտաշատ քաղաքի Դուրյան փողոցում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 43-ամյա Գայանե Ա.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) մեղադրանքով:
Նա ներկայացվել է նախաքննական մարմնին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: