Գերմանիան ներկայումս պատրաստ չէ ռուսական գազի մատակարարումների ամբողջական էմբարգոյին։ Այս մասին հինգշաբթի օրը՝ մայիսի 12-ին, Բեռլինում կայացած ճեպազրույցում հայտարարել է Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը։
«Այս պահին մենք չենք կարող գազի էմբարգո դնել․․․ Եթե հանկարծ հակառակը ստացվի՝ ռուսական մատակարարումները նվազեցվեն, մեր գազապահեստարանները լցված են 40 տոկոսով։ Մյուս ծավալները մատակարարվում են եվրոպական LNG տերմինալների միջոցով»,- ասել է Հաբեկը։
Նա հավելել է, որ Գերմանիան պատրաստ է դիտարկել Ռուսաստանի դեմ նավթի էմբարգոյի սահմանումը։
Նախօրեին Գերմանիայի էներգետիկայի նախարարը հայտարարել էր, որ Գերմանիան ակնկալում է Ուկրաինայի տարածքով էներգակիրների տարանցումն ամբողջությամբ վերականգնել։ Նա վստահեցրել է, որ գազի մատակարարումները մյուս ուղղություններով մնում են կայուն։