ՏԵՍԱՆՅՈՒԹ. 4160 խախտում. ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները մայիսի 9-ից 16-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու մարզերի, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 4160 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 36 տրանսպորտային միջոց։

Հայտնաբերվել է ոչ սթափ 50 վարորդ։

12 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 18-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 77-ը՝ ոչ սահմանված հատվածում փակցված համարանիշերով, 3-ը՝ առանց համարանիշերի։ Բացի այդ, 45 վարորդ տուգանվել է վարելիս ծխելու համար։ Ուժեղացված ծառայությունները պարբերական են։




Լրահոս