
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր «Մարիոթ» հյուրանոց ժամանեց ոչ թե կենտրոնական մուտքից, այլ հետնամուտքից: Նա հյուրանոց ժամանեց «ամոթ», «Նիկոլ դավաճան» վանկարկումների ներքո:
Հիշեցնենք, որ «Մարիոթ» հյուրանոցում Freedom House միջազգային կազմակերպությունն անցկացնում է «Հայկական ժողովրդավարությունը» թեմայով ֆորում, որտեղ ելույթ ունեցավ նաև Նիկոլ Փաշինյան:
Միջոցառմանը ներկա են ԵՄ և ԱՄՆ դեսպանները, իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Մանրամասները՝ տեսանյութում:
Հովսեփ Հովսեփյան