Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել ինտենսիվացնելու դիվանագիտական շփումները Հայաստանի ու Ադրբեջանի միջև: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Անկախության օրվա առթիվ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված շնորհավորական ուղերձում:
Բայդենը նշել է, որ հիմա կա կարևոր հնարավորություն՝ տևական խաղաղություն կառուցելու Հարավային Կովկասում: «Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցելու ինտենսիվացնելու դիվանագիտական շփումներն Ադրբեջանի և Հայաստանի միջև ու օգնելու Ադրբեջանին զարգացնել տնտեսական, տրանսպորտային կապերն ու ժողովուրդների միջև շփումները, որոնք կհանգեցնեն Կովկասյան ու Տրանսկասպյան տարածաշրջանների բարգավաճմանը»,- ասվում է շնորհավորական ուղերձում:
Բայդենը կոչ է արել Ադրբեջանին ձեռնարկել նպատակաուղղված քայլեր ժողովրդավարական կառավարման ու բարեփոխումների ոլորտում՝ ուղղված մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանությանը: