
Շվեյցարական Բերն կանտոնում գրանցվել է կապկի ծաղկով մարդու վարակման առաջին դեպքը: Այս մասին հայտնում է երկրի հանրային առողջապահության դաշնային դեպարտամենտը:
Ախտանշանների ի հայտ գալու դեպքում խորհուրդ է տրվել դիմել բուժհաստատություններ: Նշվում է, որ հիվանդությունը սովորաբար ընթանում է թեթև:
Ավելի վաղ ԱՀԿ-ն հայտնել էր, որ 11 երկրում հաստատվել է վարակման 80 դեպք: