ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ հայտնիներից ով ինչպես է շնորհավորել հունիսի 1

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ հունիսի 1-ին, աշխարհի տարբեր անկյուններում, այդ թվում՝ Հայաստանում, տոնում են Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Օր, որը խորհրդանշում է անհոգ եւ ուրախ մանկություն՝ լի վառ ու գունավոր պահերով: Ինչ է պետք երեխաներին երջանիկ լինելու համար… երգ, պար, խաղեր, վառ գույներ եւ անկեղծ ժպիտներ:

Այս առիթով ArmLur.am-ը ներկայացնում է  հայկական շոու բիզնեսի այն  ներկայացուցիչներին ովքեր իրենց սոցիալական էջերում շնորհավորել են փոքրիկներին տոնի առթիվ եւ հրապարակել իրենց երեխաների լուսանկարները:

Երգչուհի Լիլիթ Կարապետյանը հրապարակել է որդու լուսանկարը եւ գրել. «Կարենս, շնորհավոր լինի տարեդարձդ։Արդեն 13 տարեկան ես, ինչպես դու ես ասում ՝ teenager: Ես միշտ խնդրում եմ Աստծուն,որ դու առողջ լինես,իմ կյանքի ամենամեծ սեր»։

Երգչուհի Հռիփսիմե Ելինյանը ընտանեկան լուսանկար է հրապարակել եւ երջանկություն մաղթել բոլորին. «Երջանկությունը միասին լինելն է:
Վայելե՛ք ձեր մանկությունը, ուրախացե՛ք եւ ուրախացրե՛ք ձեր ծնողներին»:

Երգչուհի Աննա Դովլաթյանը ամուսնու եւ դստեր լուսանկարն է հրապարակել եւ գրել. «Այսօր աշխարհի ամենաբարի եւ ամենագեղեցիկ տոնն է, հրեշտակների օրն է: Թող երկրի բոլոր մանուկները լինեն առողջ եւ ունենան անհոգ մանկություն, իսկ մենք ամեն ինչ կանենք, որ նրանք ունենան ամենաերջանիկ, ուրախ եւ խաղաղ մանկությունը: Շնորհավոր հունիսի 1»:

ՀՀ վաստակավոր դերասան Աշոտ Ղազարյանը թոռնիկների հետ լուսանկար է հրապարակել եւ շնորհավորել աշխարհի բոլոր մանուկներին. «Շնորհավոր ձեր տոնը աշխարհի փոքրիկներ, առողջ մեծանաք,երջանիկ եւ կյանքում միշտ հաջողակ լինեք»:

Եգչուհի Հռիփսիմե Հակոբյանը կիսվել է իր հետեւորդների հետ որդիներիկ լուսնկարով եւ գրել. «Աստված օրհնի աշխարհի բոլոր բալիկներին»:

Դերասանուհի Ալլա Սահակյանը դստեր հետ լուսանկար է հրապարակել եւ գրել. «Երեք բան մնաց դրախտից՝ գիշերվա աստղերը, օրվա ծաղիկները եւ երեխաների աչքերը: Կարեւոր չէ ինչպիսի մանկություն ենք մենք ունեցել, կարեւոր է, թե ինչ մանկություն ենք մենք տալիս մեր երեխաներին» ։

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան




Լրահոս