
Հունիսի 7-ին՝ ժամը 12։53-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիս գյուղի Գարեգին Նժդեհի փողոցում այրվում է անասնագոմ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։13-ին, մարվել՝ 13։33-ին։ Մասամբ այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը (16 քմ)։