Ապօրինի ծառահատման հետքերով. Գորիսի ոստիկանների բացահայտումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 3-ին, ժամը 15-ի սահմաններում, բնապահպանության և ընդերքի տեսչությունից ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ էր ստացվել, որ «Գորիս» անտառտնտեսության Շուռնուխի 3-րդ պահաբաժնում ծառ են ապօրինի հատում:

Պահաբաժին մեկնած Գորիսի ոստիկանները հայտնաբերեցին փայտանյութով բեռնված «Զիլ» մակնիշի մեքենա:

Ոստիկանությունից  հայտնում են, որ տարածքում ևս փայտանյութ կար։

Պարզվել է ծառերը հատողի ինքնությունը, որը Սյունիքի մարզի 42-ամյա բնակիչ է։

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:




Լրահոս