Թող շարունակեն քննադատել, Աստված իրենց հետ. Սունդուկյան թատրոնի շուրջ առաջացած աղմուկի հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Թող շարունակեն քննադատել, Աստված իրենց հետ, ես ավելացնելու բան չունեմ այս թեմայի շուրջ, դա որեւէ կապ չունի Սունդուկյան թատրոնի հետ: Մարդիկ են՝ սխալվել են, դիմել ենք, ասել ենք՝ հանեք, հանել են, եւ հենց քննադատությունների համար էլ հանդես եկանք հայտարարությամբ»: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում նշեց Գ. Սունդուկյանի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը՝ անդրադառնալով թատրոնի պաստառներից մեկը շուրջ առաջացած աղմուկին:

Նշենք, որ արդեն մի քանի օր է, ինչ համացանցում տարածվում ու քննադատության է ենթարկվում Գ. Սունդուկյանի ազգային ակադեմիական թատրոնի պաստառներից մեկը, որում պատկերված են մերկ դերասաններ, եւ նրանց մարմնի որոշ հատվածներ ծածկված են լավաշով:

Հավելենք, որ հանրության քննադատությունների ահռելի ֆոնին Սունդուկյան թատրոնը հանդես էր եկել հայտարարությամբ. «Հունիսի 7-ին համացանցում տարածվող գովազդային պաստառի կապակցությամբ հարկ ենք համարում մանրամասնել․ա) Քննարկվող ներկայացումը, իհարկե, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի խաղացանկի հետ որևէ առնչություն չունի (կարող եք ծանոթանալ մեր խաղացանկին https://www.facebook.com/sundukyantheatre/posts/2166651256834677

բ) Երբ պայմանագրային հիմունքներով թատրոնում տեղի են ունենում այլ թատերախմբերի կամ ստենդափային ներկայացումներ, դրանց համառոտ նկարագրերը և գովազդային պաստառները համաձայնեցվում են թատրոնի հետ։ Սակայն տվյալ ներկայացման կազմակերպման շուրջ բանակցությունները չեն հասել պայմանագրի կնքման փուլին, հետևաբար պաստառի էսքիզը չի ներկայացվել և չի ստացել թատրոնի համաձայնությունը»:

Լիդա Եղիազարյան




Լրահոս