Հունիսի 24-ին ոստիկանություն հաղորդում տված քաղաքացին հայտնել է, որ երթուղային ավտոբուսում գողացել են իր բջջային հեռախոսը:
Էրեբունու քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ հունիսի 23-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, միկրոավտոբուսում 26-ամյա աղջկա պայուսակից բջջային հեռախոսը գողացել է Էջմիածին քաղաքի 45-ամյա բնակիչը:
Նա հայտնաբերվել և գողություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել Էրեբունու բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Նախապատրաստվում են նյութեր: