ՔՊ-ն Կապանում խորհրդի նախագահ է ընտրել․ ո՞վ կգլխավորի այն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Կապանում խորհուրդ է ձևավորվել։ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ կուսակցության խորհուրդն էլ իր հերթին խորհրդի նախագահ է ընտրել։ Նախագահը Նարեկ Հարությունյանն է, որ այս պահին գլխավորում է Կապանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։

Տեղեկացանք նաև, որ կուսակցությունը, կոնսեսուսի գալով, որոշել է նախագահի պաշտոնում ընտրել բոլորովին այլ մարդու։ Մինչև այդ, հիշեցնենք, խորհրդի նախագահի պաշտոնում երեք անձի թեկնածություն էր քննարկվում՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանինը, Սյունիքի փոխմարզպետ Հայկ Հարությունյանինն ու Սյունիքի նախկին մարզպետ Նարեկ Բաբայանինը։ Կուսակցությունը սակայն, «ոչ ինձ, ոչ քեզ» սկզբունքն է առաջ տարել ու կուսխորհրդի նախագահի պաշտոնը Նարեկ Հարությունյանին հանձնել։

Ս․Վ․




Լրահոս