Ոստիկանության ԱՎՎ Արտաշատի անձնագրային բաժանմունքի աշխատակիցները օգոստոսի 10-ին անձնագրային բաժանմունքում հայտնաբերել և ոստիկանության Արտաշատի բաժին են ներկայացրել 60-ամյա Ավագ Դ.-ին, որը 2021 թ. դեկտեմբերի 31-ից ՌԴ Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: