ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իշխանությունները նորացված դահլիճում նիստեր կանեն. ԱԺ-ում վերանորոգում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի նիստերի դահլիճում վերանոգորման աշխատանքներն են: ArmLur.am-ը տեղեկացավ, որ երկրի թիվ մեկ դահլիճի գորգերն են նորացվում: Մեր տեսախցիկը ֆիքսեց, որ Ազգային ժողովի աշխատակազմի նախաձեռնությամբ դահլիճի հին գորգերը փոխարինվում են նորերով: ArmLur.am-ի հարցին, թե ինչքա՞ն են արժեցել նոր գորգերն ու ինչո՞ւ է հենց հիմա որոշվել փոխարինել դրանք, Ազգային ժողովից խոստացան պատասխանել առաջիկայում:

Ստացվում է, որ ընդդիմադիր խոսքից զրկված, միայն իշխանությունների տեսակետները ներկայացնելու հարթակ դարձած խորհրդարանը նոր շնչով է պատրաստվում աշնանային նստաշրջանին:

Սևակ Վարդումյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս