ԼՈՒՐ ԿԱԴՐ 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւան-Սեւան ավտոճանապարհին

 

«Բալի» հյուրանոցի մոտակայքում այրվել է BMW մակնիշի ավտոմեքենա: Այրվել են շարժիչի հատվածը, առջեւի անվադողերը եւ սրահը՝ մասամբ:

 

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. ՀԿ-ն ֆիզիկական անձին կրթաթոշակ է տալիս, արդյո՞ք եկամտային հարկի պարտավորություն է առաջանում:

Կարեն Գասպարյան (30 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 18 կետի համաձայն`՝ նվազեցվող եկամուտներ են համարվում բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին, ասպիրանտներին, միջնակարգ-մասնագիտական ու պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնական հաստատությունների սովորողներին, հոգեւոր ուսումնական հաստատությունների ունկնդիրներին պետության կողմից վճարված, ինչպես նաեւ այն կրթաթոշակները, որոնք նրանց համար նշանակում են այդ ուսումնական հաստատությունները կամ նշված հոդվածի 1-ին մասի 14-րդ եւ 15-րդ կետերում նշված կազմակերպությունները: Այսինքն, ՀԿ-ի կողմից ֆիզիկական անձին նշանակված կրթաթոշակը նվազեցվող եկամուտ է հանդիսանում, եւ եկամտային հարկի պարտավորություն չի առաջանում:

ՀՀ հարկային պետական ծառայություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ ենթակետի համաձայն` նվազեցվող եկամուտներ են համարվում` մրցույթներում եւ մրցություններում ստացված դրամական մրցանակների արժեքը` յուրաքանչյուր մրցանակի դեպքում տասը հազար դրամը չգերազանցող չափով:

 

 

 

 

 

 

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

ՀԱՐՑ. Ինչպե՞ս է կատարվում ասպիրանտուրայի ընդունելությունը:

Մերի Ղազարյան (24 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Մրցութային կարգով ասպիրանտուրա են ընդունվում մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճան, իսկ բժշկական մասնագիտություններով՝ բժշկի որակավորում, կլինիկական ուղղվածությամբ բժշկական մասնագիտությունների դեպքում՝ բժիշկ-մասնագետի որակավորում ունեցողները: Ասպիրանտուրա ընդունվելու համար անձի կամ նրա լիազորած անձի կողմից դիմումը տրվում է հաստատության ղեկավարի անունով՝ կցելով հետեւյալ փաստաթղթերը՝

1) բակալավրի եւ մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կամ օրդինատորի դիպլոմի ու դրանց հավելվածների պատճենները (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար` փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին).

2) օտար լեզու, ինֆորմատիկա եւ տեղեկատվահաղորդակցական հիմունքներ առարկաների ատեստավորման վկայականը կամ դրան համապատասխան տեղեկանքը (սահմանված ներքին շեմով՝ բալային գնահատմամբ).

3) ընտրված մասնագիտությամբ հրատարակված առնվազն մեկ գիտական աշխատանքի պատճենը կամ գիտական ռեֆերատ՝ առնվազն 20 տպագրական էջի սահմաններում.

4) ինքնակենսագրություն եւ երեք լուսանկար (3 x 4 չափսի).

5) քաղվածք աշխատանքային գրքույկից (առկայության դեպքում):

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից տրամադրված ավարտական փաստաթուղթը ճանաչվում է Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի անդամ 47 երկրների (համաձայն Լիսաբոնի որակավորումների փոխճանաչման կոնվենցիայի), Ասիայի եւ Խաղաղօվկիանոսյան ավազանի երկրներ (համաձայն Ասիայի եւ Խաղաղօվկիանոսյան ավազանի երկրների բարձրագույն կրթության որակավորումների ճանաչման միջազգային կոնվենցիայի), Չինաստանի, Լիբանանի եւ Պարսկաստանի (համաձայն միջպետական համաձայնագրերի) կողմից:

 

 

 




Լրահոս