Լուսանկարն արվել է Սեւան-Գոմաձոր ավտոճանապարհին
Սեւան-Գոմաձոր ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Mazda 6 եւ VAZ 21110 մակնիշի ավտոմեքենաները։ Բախման հետեւանքով Mazda-ն գլխիվայր շրջվել է, 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սեւան» բժշկական կենտրոն։ Բարեբախտաբար, տուժածներ չկան:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑ. Ե՞րբ, որտե՞ղ եւ ի՞նչ փաստաթղթեր են ներկայացվում նոտարական թարգմանության որակավորմանը մասնակցելու համար:
Գոհար Գալստյան (31 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտարարության մեջ նշված ժամկետում ՀՀ արդարադատության նախարարություն են ներկայացվում՝
– դիմում,
– 2 գունավոր լուսանկար՝ 4×6 չափսի,
– անձը հաստատող փաստաթուղթ,
– բարձրագույն կրթության եւ
– համապատասխան լեզվին տիրապետելու մասին վկայականների (դիպլոմներ) պատճենները,
– պետական տուրքի վճարման անդորրագիր,
– փորձագիտական աշխատանքի ստուգման դիմաց վճարման անդորրագիր:
ՀՀ արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նոտարական թարգմանչի որակավորմանը մասնակցելու համար կարող են դիմել գործունակ անձինք, որոնք ունեն՝
– բարձրագույն կրթություն,
– օտար լեզվին տիրապետելու մասին վկայական:
ԿԱՐԳ
ՀԱՐՑ. Ինչպե՞ս է հաշվարկվում կենսաթոշակը:
Սամվել Աղաբեկյան (63 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Աշխատանքային կենսաթոշակի չափը հիմնական կենսաթոշակի չափի եւ կենսաթոշակի աշխատանքային մասի գումարն է:
Կենսաթոշակի աշխատանքային մասը աշխատանքային ստաժի տարիների, աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքի եւ կենսաթոշակառուի անձնական գործակցի արտադրյալն է:
Մինչեւ 10 տարվա (ներառյալ) աշխատանքային ստաժի առկայության դեպքում աշխատանքային կենսաթոշակը հաշվարկվում է Կ=Հ+ (Ս X Ա) X Գ բանաձեւով, իսկ 10 տարուց ավելի աշխատանքային ստաժի առկայության դեպքում՝ Կ=Հ+ (10 X Ա+(Ս-10) X Ա1) X Գ բանաձեւով, որտեղ`
Կ-ն կենսաթոշակի ամսական գումարն է,
Հ-ն` հիմնական կենսաթոշակի չափը,
Ս-ն` աշխատանքային ստաժի տարիները,
Ա-ն` մինչեւ 10 տարվա (ներառյալ) աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը,
Ա1-ը՝ 10 տարին գերազանցող աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը,
Գ-ն` կենսաթոշակառուի անձնական գործակիցը:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». 2020թ. հունվարի 1-ից՝
1) 15 տարվա աշխատանքային ստաժի դեպքում աշխատանքային կենսաթոշակի չափը կկազմի 18000 + (10ճ950դրամ+(15-10) x 500դրամ) x 1,05 (գործակից) = 30600 դրամ:
2) 40 տարվա աշխատանքային ստաժի դեպքում աշխատանքային կենսաթոշակը կկազմի 18000 + (10ճ950դրամ+(40-10) x 500դրամ) x 1,3 (գործակից) = 49850 դրամ: