Պարգևավճար՝ յուրայիններին. ինչու են միայն ՔՊ-ական պատգամավորները պարգևատրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխանական պատգամավորները հերթական պարգևավճարն են ստացել: ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի կարգադրությամբ են խորհրդարանի միայն իշխանական թևի պատգամավորները պարգևավճարի արժանացել:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ընդդիմադիր «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունները պարգևավճար ստանալուց անմասն են մնացել: Ինչո՞ւ է խորհրդարանի նախագահությունը տարբերակել պատգամավորների ն ու միայն ԱԺ մեծամասնությանը միանվագ պարգևավճար շնորհել: Հարցը ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանին ուղղեցինք:

«Առհասարակ աշխատանքի չներկայացղ պատգամավորներին պարգևավճար տալն անտրամաբանական է»,- պատասխանեց Խաչատրյանը:

Հավելենք նաև, որ խորհրդարանական ընդդիմադիր թևի պատգամավորները մայիս ամսվանից սկսած՝ նաև աշխատավարձն են կիսատ-պռատ՝ պահումներով ստանում՝ պատճառաբանությամբ, թե նրանք բացակայում են լիագումար ու հանձնաժողովների նիստերից:

Սևակ Վարդումյան




Լրահոս