Հոկտեմբերի 21-ին ոստիկանության Կումայրիի բաժնի «Շիրակ» օդանավակայանի գծային բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ հոկտեմբերի 20-ի ժամը 23.40-ի սահմաններում Գորկու փողոցում անհայտ մակնիշի մեքենայից կրակել են արագ սննդի կետի ուղղությամբ, ինչի հետևանքով կոտրվել է նշված սննդի կետի ճակատային հատվածի ապակին:
«Շիրակ» օդանավակայանի գծային բաժանմունքի և Կումայրիի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Գյումրի քաղաքի Շարլ Ազնավուրի հրապարակում հայտնաբերվել և, «ԲՄՎ» մակնիշի մեքենայով հանդերձ, բաժին է տարվել գյումրեցի 23-ամյա մի երիտասարդ: Նա խոստովանել է, որ PM-X տիպի 4,5 մմ տրամաչափի օդամղիչ ատրճանակով երկու անգամ կրակել է արագ սննդի կետի ուղղութամբ: Նա ներկայացվել է Շիրակի մարզային քննչական վարչություն: