Ցավազրկող դեղամիջոցների հետ ջրի փոխարեն սուրճ խմելու դեպքում ցավն ու տհաճ զգացողությունները շատ ավելի արագ կմեղմվեն։ Այս մասին URA.RU-ի հետ զրույցում ասել է թերապևտ Ալեքսեյ Վոդովոզովը։
«Բանն այն է, որ առայժմ անհայտ մեխանիզմի շնորհիվ կոֆեինը մեծացնում է այդ դեղամիջոցների կենսահասանելիությունը։ Դրանք ավելի արագ են ներծծվում, արագ են հայտնվում կենտրոնական նյարդային համակարգում, արագ են ազդում, քիչ կողմնակի բարդություններ են առաջացնում և ավելի վառ արտահայտված ուղղակի ազդեցություն են ունենում», – ասել է մասնագետը՝ հավելելով, որ հենց սա է պատճառը, որ բազմաթիվ համակցված ցավազրկողների բաղադրության մեջ կոֆեին է պարունակվում։
Բժշկի խոսքով՝ այս մեթոդը կարելի է կիրառել ցավազրկող ազդեցությամբ օժտված ցանկացած դեղամիջոցի դեպքում։
«Եթե անգամ հասարակ պարացետամոլի կամ իբուպրոֆենի դեղահաբ է, միևնույն է դրանք կարելի է ընդունել սուրճով։ Որևէ սարսափելի բան տեղի չի ունենա, այլ հակառակը՝ դրական ազդեցություն կունենա», – եզրափակել է Վոդովոզովը։