ՆԱՏՕ-ն պատրաստ է լրացուցիչ ուժեր տեղափոխել արևելք, այդ թվում՝ Լեհաստան. Ստոլտենբերգ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆԱՏՕ-ն մշտապես գնահատում Է՝ հարկավոր է արդյոք լրացուցիչ միջոցներ ձեռնարկել դաշինքի արևելյան սահմաններին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքը պատրաստ Է անհրաժեշտության դեպքում ուժեղացնել սահմանները:

Ստոլտենբերգը նման հայտարարություն է արել՝ ամփոփելով Հյուսիսատլանտյան խորհրդի մշտական ներկայացուցիչների մակարդակով նիստի արդյունքները, որը նվիրված Էր Լեհաստանում տեղի ունեցած միջադեպին:

«Մենք մշտապես գնահատում ենք՝ հարկավոր է արդյոք լրացուցիչ միջոցներ ձեռնարկել արևելյան ուղղությամբ»,- նրա խոսքերն է մեջբերում ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Գլխավոր քարտուղարը պարզաբանել Է, որ ՆԱՏՕ-ն պատրաստ Է ցանկացած պահի հակաօդային պաշտպանության լրացուցիչ ուժեր տեղափոխել արևելք, այդ թվում՝ Լեհաստան: Նրա խոսքով՝ նման համակարգերը կարող են լինել նաև օդային և ծովային տեղակայման:




Լրահոս