
Ադրբեջանը հայտարարում է, որ մինչև 2025-ը մտադիր է վերակառուցել և ավարտին հասցնել դեպի Ստեփանակերտ գնացող գազամուղը։
Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով «Ազերգազ» գործակալությանը։
Նշենք, որ «Ազերգազ»-ի տնօրեն Թեյմուր Ջաֆարովը հայտնել է, որ մտադիր են ադրբեջանական գազը հասցնել ու վերականգնել Լեռնային Ղարաբաղի ամբողջ տարածքում։
Թե ինչ հեռահար նպատակ է հետապնդում ադրբեջանցիների այս հայտարարությունը, դժվար չէ գուշակել։ Նկատենք, սակայն, որ այս պահին Արցախին գազ Հայաստանն է մատակարարում։
Սևակ Վարդումյան