Ժամանակավորապես կդադարեցվի ՀՀ քաղաքացիներին կենսաչափական անձնագրերի տրամադրումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժամանակավորապես կդադարեցվի ՀՀ քաղաքացիներին կենսաչափական անձնագրերի տրամադրումը։

ՀՀ կառավարության այսօրվա որոշման համաձայն, կենսաչափական անձնագրերի տրամադրումը դադարեցվել է մինչև 2024թ. հունվարի 1-ը։ Հիմնավորումների մեջ նշված է, որ կենսաչափական անձնագրեր չեն տրամադրի մինչև ապագա սերնդի տեխնոլոգիաներով և անվտանգության պայմաններով օժտված կենսաչափական անձնագրերի ստեղծումն ու աստիճանաբար հին անձնագրերի նորերով փոխարինումը:

Միաժամանակ, ՀՀ քաղաքացիները հնարավորություն կունենան ստանալ ՀՀ կառավարության 1998 թվականի որոշմամբ նախատեսված անձնագիրը՝ մինչև նոր կենսաչափական համակարգի ամբողջական ներդրումը։

Իշխանությունները ցանկանում են ավելացնել էլեկտրոնային ծառայությունների մատուցման ծավալները՝ ընդլայնելով էլեկտրոնային ստորագրության օգտագործման հնարավորությունները։




Լրահոս