ԼՈՒՐ ԿԱԴՐ 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

 

ArmLur.am-ի տեսախցիկը ֆիքսել է, որ ԱԺ նիստերի դահլիճից հավաքել են շշեը, բաժակները, քանի որ դահլիճում է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ 2021 թվականի օգոստոսի 25-ին ԱԺ-ում միջադեպ էր գրանցվել, երբ պատգամավորները միմյանց վրա շշեր էին նետել: Կառավարության ծրագրի քննարկումն ընդհատվել էր՝ իշխող եւ ընդդիմադիր պատգամավորների միջեւ վիճաբանության պատճառով։

 

 

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ

ՀԱՐՑ. Ինչպե՞ս է իրականացվում ընդերքի օգտագործման եւ պահպանության ոլորտում պետական նորմավորումը։

Միսակ Թոխատյան (35 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Ընդերքի օգտագործման եւ պահպանության ոլորտում պետական նորմավորումը համապատասխան ազգային ստանդարտների, տեխնիկական կանոնակարգերի, տեխնիկական պայմանների եւ այլ իրավական ակտերի մշակումն ու ընդունումն է:

Սահմանված կարգով ընդունված ազգային ստանդարտները, տեխնիկական կանոնակարգերը, տեխնիկական պայմանները եւ այլ իրավական ակտերը կանոնակարգում են ընդերքի օգտագործման եւ պահպանության հետ կապված իրավահարաբերությունները բոլոր մասնակիցների համար:

Շրջակա միջավայրի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ընդերքի օգտագործման եւ պահպանության ոլորտի ազգային ստանդարտները, տեխնիկական կանոնակարգերը, տեխնիկական պայմանները եւ այլ իրավական ակտերը մշակվում եւ հաստատվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

 

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Ինչպե՞ս է անցկացվում ամուսնացող անձանց բժշկական հետազոտությունների հարցը։

Գարեգին Սեդրակյան (29 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Ամուսնացող անձանց բժշկական հետազոտությունը, ինչպես նաեւ բժշկագենետիկական եւ ընտանիքի պլանավորման հարցերով խորհրդատվությունն անցկացնում են առողջապահական կազմակերպությունները՝ պետության կողմից երաշխավորված ամենամյա առողջապահական նպատակային ծրագրերի շրջանակներում ամուսնացող անձանց ցանկությամբ։

Ամուսնացող անձի հետազոտության արդյունքները համարվում են բժշկական գաղտնիք: Այդ արդյունքները հետազոտություն անցած անձի համաձայնությամբ կարող են հաղորդվել այն անձին, որի հետ նա մտադիր է ամուսնանալ:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Եթե ամուսնացած անձը մյուս ամուսնուց թաքցրել է ամուսնության պետական գրանցման պահին իր մոտ սեռավարակի (ընդ որում՝ մարդու իմունային անբավարարության վիրուսի), ինչպես նաեւ՝ հոգեկան հիվանդության եւ թմրամոլության, թունամոլության առկայության փաստը, ապա մյուս ամուսինն իրավունք ունի ամուսնությունն անվավեր ճանաչելու համար դիմելու դատարան։




Լրահոս