Սխալ կլինի, եթե Մեսսին չդառնա աշխարհի չեմպիոն․ Թոն Կրոս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Թոնի Կրոսը կարծում է, որ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին արժանի է աշխարհի չեմպիոն դառնալուն։

«Եթե խոսենք իմ անձնական նախասիրությունների մասին, ապա իմ թիմակիցներից երկուսը խաղում են Ֆրանսիայի հավաքականում՝ Կամավինգան և Չուամենին: Բայց, եթե անկեղծ լինենք, սխալ կլինի, եթե Մեսսին չդառնա աշխարհի չեմպիոն»,- Կրոսի խոսքերն է մեջբերել Realtotal-ը։

Արգենտինա – Ֆրանսիա հանդիպումը կկայանա կիրակի՝ դեկտեմբերի 18-ին, «Լուսայիլ» մարզադաշտում։ Խաղի սկիզբը՝ Հայաստանի ժամանակով 19։00-ին։




Լրահոս