Վարդենիսում այս տարի ամանորյա զարդարանք ու տոնածառ չի լինի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարդենիսում ամանորյա զարդարանք ու տոնածառ չի լինի այս տարի։ Այս մասին հայտարարություն է տարածել Վարդենիսի համայնքապետարանը։

«Սիրելի’ վարդենիսցիներ, բոլորիս հիշողություններում դեռ թարմ է Ադրբեջանի կողմից սանձազերված սեպտեմբերյան ագրեսիան։

Վարդենիս համայնքը ագրեսիայից ամենաշատ վնաս կրած համայնքներից է։ Մենք չենք մոռացել հանուն հայրենիքի հերոսաբար ընկած մեր արի տղաներին, իրենց կորստի ցավը մեր սրտերում է։
Այս ցավալի հանգամանքները հաշվի առնելով` Վարդենիսի համայնքապետարանը որոշում է կայացրել. Վարդենիս համայնքում ամանորյա ավանդական զարդարանք այս տարի չանել։
Սիրելի’ վարդենիսցիներ, հուսով ենք` ըմբռնումով կմոտենաք, իսկ մեր երեխաների համար կկազմակերպվեն ամանորյա հետաքրքիր միջոցառումներ»։

Նշենք, որ նախորդ տարիներին Վարդենիս համայնքը գեղեցիկ ու շքեղ զարդարանքներ էր անում համայնքի բնակիչների համար։




Լրահոս