Թուրքիան բանակցություններ է վարում ՌԴ-ի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ երկիրը բանակցություններ է վարում Ռուսաստանի հետ՝ Սիրիայի հյուսիսի օդային տարածքը Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ գործողության համար օգտագործելու նպատակով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

«Մենք շարունակում ենք աշխատել ահաբեկչական կազմակերպության չեզոքացման ուղղությամբ։ Մենք ռուսների հետ քննարկում ենք օդային տարածքի բացման հարցը: Թուրքիա-Ռուսաստան-Սիրիա եռակողմ համագործակցության շուրջ շփումները շարունակվում են: Երբ բանակցությունները հասնում են որոշակի փուլի, մենք դրանք կիսում ենք մամուլի հետ։ Մենք շարունակում ենք մեր խոսակցություններն ու երկխոսությունը»,- Աքարի խոսքերն է մեջբերել Aydiinlik-ը:




Լրահոս