ՔՊ-ում դռնփակ նիստ է. ինչ հարցեր են օրակարգում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այս պահին փակ նիստ է անում:

Մեր տեղեկություններով՝ նիստի օրակարգի մաս է կազմելու նաև «Ժողովուրդ» օրաթերթի «ՔՊ-ական պատգամավորների օգնականները պարգևավճար են պահանջում» վերտառությամբ հոդվածը, որտեղ գրել էինք, որ ՔՊ-ական մի խումբ պատգամավորների օգնականները, «շեֆերի» գիտությամբ, պարգևավճար են պահանջում ԱԺ նախագահից: «Ժողովուրդ» օրաթերթը ցանկ էր հրապարակել, թե ՔՊ-ական որ պատգամավորների օգնականներն են միացել ստորագրահավաքին:

ArmLur.am-ի տեղեկություններով, այս հրապարակումը իրարանցում է առաջացրել ՔՊ-ի ներսում, երկու օր է՝ բոլոր միջոցներով փորձում են պարզել, որտեղից մեզ այդ տեղեկությունը: Տեղեկացանք, որ խմբակցության նիստի ժամանակ այդ հարցը ևս օրակարգային է:




Լրահոս