
ԱՄՆ պետդեպարտամենտը Իտալիայի վարչապետ Սիլիվիո Բեռլուսկոնիին ներառել է մարդկանց առքուվաճառքով զբաղվողների ցուցակի մեջ,- գրում է The Telegraph -ը:Բեռլուսկոնին մեղադրվում էր մարոկացի անչափահասի սեռական շահագործման մեջ: Մամուլի հայտարարություններում կան ապացույցներ երրորդ կողմի մասնակցության վերաբերյալ, ինչը վկայում է այն մասին, որ աղջիկը թրաֆիքինգի զոհ է դարձել: Միլանում նույնպես Բեռլուսկոնիի դեմ դատական գործընթաց է գնում: Նրան մեղադրում են 17-ամյա մարոկացի պարուհուն սեքս ծառայությունների դիմաց վճարելու մեջ:
Քննիչներն ասում են, որ 2010-ին Բեռլուսկոնին ճնշումներ է գործադրել ոստիկանների վրա, որոնք մարոկացի այդ աղջկան ձերբակալել էին մանր գողության համար: Բայց Բեռլուսկոնին այդ փաստը բացատրում է նրանով, որ իրեն հայտնել էին, թե այդ աղջիկը Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուաբարաքի զարմուհին է։