
Ավելի քան 298 հազար մարդ ստիպված է եղել լքել իրենց տները Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի պատճառով։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը ՝ վկայակոչելով սիրիական լրատվամիջոցները:
Սիրիայի շրջակա միջավայրի նախարար Հուսեյն Մախլուֆի խոսքով ՝ տեղահանվածների համար բացվել է 180 ապաստարան։