Հայաստան է ժամանել ԵԽԽՎ փաստահավաք առաքելությունը. ովքեր են կազմում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փաստահավաք առաքելությամբ Հայաստան է ժամանել ԵԽԽՎ պատվիրակությունը:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ պատվիրակության կազմում են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենը, Բորիանա Աբերգը եւ հանձնաժողովի քարտուղար Մեթյու Մոնինը:

Պատվիրակությանը կընդունի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը:
Պատվիրակությունը Հայաստան է ժամանել այսօր՝ փետրվարի 17-ին և այստեղ կլինեն մինչև փետրվարի 20-ը:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս