
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել մարզպետերի մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը։
Խորհրդակցությանն այս անգամ մասնակցել են նաև Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը և ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել է Համահայկական ամառային 8-րդ խաղերի վերաբերյալ կազմակերպչական հարցեր: Քննարկվել է մարզաձևերը տարբեր մարզերում անցկացնելու, վայրի ընտրության և այդ մարզերում համապատասխան ենթակառուցվածքները զարգացնելու և համահայկական խաղերից առաջ դրանք պատշաճ տեսքի բերելու անհրաժեշտությունը։
Նախարարը կարևորել է խաղերը մայրաքաղաքից զատ՝ մարզերում կազմակերպելու անհրաժեշտությունը, ինչն էականորեն կաշխուժացնի մարզային կյանքը։
Խորհրդակցության օրակարգում էր ընդգրկված նաև ՀՀ մարզպետների աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկերի և պաշտոնների անձնագրերի նախագծերին, ՀՀ մարզերի համայնքապետարանների աշխատակազմերի հաստիքացուցակներին առնչվող, ինչպես նաև համայնքապետարանների աշխատակիցների և համայնքապետարանների ենթակա կազմակերպությունների աշխատակիցների ամենամյա չօգտագործված արձակուրդների վերաբերյալ հարցեր։