ArmLur.am-ի տեղեկություններով` այսօր կյանքին վերջ տված կինն աշխատում էր Էջմիածնի քաղաքապետարանի կոմունալ բաժնում` որպես մաքրուհի, և գիշերներն իր գործընկերների հետ մաքրում էր Էջմիածին քաղաքի փողոցներն ու բակային հատվածները։
Ամուսնացած էր, ու ամուսինը կասկածներ է ունեցել կնոջ մասով, հետապնդել է նրան ու բացահայտում արել: Արդյունքում ամուսինը նրանից պահանջել է, որ հեռախոսը փոխանցի իրեն, սակայն կինը հեռախոսը խփել է գետնին և կոտրել։ Դրանից հետո ամուսինը նրան հայտնել է, որ տանից իր ունեցած֊չունեցած իրերը վերցնի ու լքի տունը։
Այսօր` մինչև կախվելը, նա մոտակա խանութներից մեկից դանակ է գնել, փորձել դաստակի երակները կտրելով վերջ տալ կյանքին, սակայն հետո պարան է գնել և կախվել։ Նա ուներ երկու երեխեա:
նշենք, որ Shamshyan.com-ը գրել էր, որ այսօր` մարտի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Ժամը 08։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Վաղարշապատի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Էջմիածին քաղաքի Վազգեն 1-ին փողոցում գտնվող չգործով հյուրանոցային համալիրում դի կա:
Ոստիկաններն ու քննիչները չգործող հյուրանոցի առաջին հարկում` առաստաղին պարանով կախված վիճակում հայտնաբերել են երիտասարդ կնոջ դի:
Քնար Մանուկյան