Խորվաթիայից պատվիրակություն կգա Հայաստան. ով է դիմավորելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 3-5-ը Հայաստանի Հանրապետություն կժամանի Խորվաթիայի խորհրդարանի Խորվաթիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Դավոր ԻՎՈ ՇՏԻՐԻ գլխավորած պատվիրակությունը:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ պատվիրակությանը կդիմավորի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

Պատվիրակության ընդունելությունը կկազմակերպվի ՀՀ պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս