Ինձանից պահանջվեց 7 հանդիպում, որ հաղթեմ Ցիցիպասին․ Խաչանով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը մեկնաբանել է Մայամիում ընթացող «Մասթերս» շարքի մրցաշարի երրորդ շրջանում հույն Ստեֆանոս Ցիցիպասի նկատմամբ տարած հաղթանակը: Աշխարհի 16-րդ ռակետն առավելության էր հասել երկու սեթում՝ 7-6, 6-4 հաշվով։

«Ասում են, որ երրորդը յուրահատուկ է, բայց ինձանից պահանջվեց 7 հանդիպում, որ հաղթեմ Ցիցիպասին, այնպես որ, ես շատ ուրախ եմ:
Ամենակարևորը ոչ թե Ստեֆանոսի նկատմամբ հաղթանակն էր, այլ այն, թե ինչպես եմ ես հիմա խաղում: Ավստրալիայի բաց առաջնությունից հետո ես վնասվածք ունեի: Դուբայում վերադարձա կորտ՝ մասնակցելով շատ խաղերի: Ուրախ եմ, որ նույն ոգով շարունակում եմ խաղալ»,- Խաչանովի խոսքերը մեջբերում է ATP-ի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Մայամիի մրցաշարի կիսաեզրափակիչի ուղեգիրը Կարեն Խաչանովը կվիճարկի արգենտինացի Ֆրանչեսկո Չերունդոլոյի հետ (31-րդ ռակետ):




Լրահոս