Դիլիջանում գույք է հանվել վաճառքի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստում պետական գույք օտարելու մասին որոշում կայացվեց: Այս անգամ խոսքը գնում է Դիլիջան քաղաքի Շամախյան փողոց 2/1 հասցեում գտնվող 2977,8 քմ մակերեսով շենք-շինությունների, ինչպես նաև դրանց զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար հատկացված 0.94 հեկտար մակերեսով հողամասի մասին:

Այն հանդիսանում է պետական սեփականություն, ամրացված է ՀՀ ՏԿԵՆ պետգույքի կառավարման կոմիտեին և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված է «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը։

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ գույքն իրենից ներկայացնում է վարչական շենք, որը ներկայումս չի շահագործվում և ունի հիմնանորոգման կարիք։

Ներկայացված նախագծով առաջարկվում է Դիլիջանի Շամախյան փողոց 2/1 հասցեում գտնվող գույքը ներկայացնել օտարման՝ մրցույթով:

Մրցույթով օտարման ենթակա Գույքի վաճառքի նվազագույն գին է սահմանվել գնահատված արժեքի 100 տոկոսի չափը՝343,8 մլն դրամը, ներառյալ հատկացված հողամասի տվյալ պահին գործող շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը՝ 64 մլն 242 հազար դրամ:

Գնորդը պարտավոր է վճարել նաև Գույքի արժեքի որոշման դիմաց գանձվող գումարը՝ 1 մլն 041 հազար դրամ:




Լրահոս